Ամբերդ ամրոց Քարեդարյան այս բնակավայրու Aragatsavan
Ամբերդ ամրոց
Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։
Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ Միջնադարի հայ նշանավոր քաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (նա նաև Անիի վարդապետն էր) մոտ 1050 թ. գրած մի նամակում, նշվում է, որ 10-րդ դ. սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։
Պահլավունիներն իշխանության համար մրցակցում էին Բագրատունիների հետ և պատմական տևական մի ժամանակաշրջան այս տոհմից էին նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսները։ Ամբերդը դարձավ նրանց նստավայրը` երբ 1026 թ. կառուցվեց եկեղեցին` իշխան Վահրամ Պահլավունու կողմից (ինչպես վկայում է հյուսիսային մուտքին պահպանված արձանագրությունը)։ Վահրամը նաև ամրակայեց ամրոցի պատերը ու ավելացրեց պարսպին երեք աշտարակներ` Արքաշեն գետի կիրճի կողմից։ 1070-ական թթ. սելջուկները գրավեցին Ամբերդը և վերածեցին այն զորակայանի։
1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։ Զաքարյաններն ազատագրեցին Հայաստանի գրեթե ողջ տարածքը, որին հաջորդեց խաղաղության և բարգավաճման ժամանակաշրջանը, երբ ամենուր կառուցվեցին և ընդարձակվեցին վանքեր, եկեղեցիներ և դղյակներ։ 12-13-րդ դարերում Ամբերդն ամրացվեց կիսաբոլոր բուրգերով ամրացված հզոր պարսպով, իսկ դղյակն ու այլ շինությունները` վերանորոգվեցին։
1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։ Վաչե Վաչուտյանն ու նրա կինը` Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։
Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած այն բանին, որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ։
Other News by This Author
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Գրիգոր Լուսավորիչը (Գրիգոր Պարթև) եղել է հայոց առաջին եպիսկոպոսապետ (302 թ-ից), համաքրիստոնեական տոների սուրբ, որի անունը կրող Մայր եկեղեցին կառուցվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոն, հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Բացի այդ, տարեցտարի նկատվող մայրաքաղաքի բնակչության աճը, որ հասել էր մինչ 1.5 միլիոնի, պահանջ էր առաջացնում կառուցել նոր, առավել տարողունակ ու մայրաքաղաքի նորաստեղծ ճարտարապետական նկարագրին համահունչ եկեղեցի: 2001թ. սեպտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծեց եկեղեցին և մատուցեց առաջին Պատարագը: Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։ Այն հայկական եկեղեցիների շարքում ամենախոշորն է ։
Other News Armenia
Неделя весны в Армении начнется с дождей и осадков
Почти по всей Армении осадки ожидаются второго и третьего марта. Об этом сообщили в Метеорологической службе Армении. Снег ожидается в горных районах страны, а дожди в долинах. Третьего числа осадки прекратятся во всех регионах страны, температура воздуха начнет подниматься сначала на три-шесть градусов, затем на четыре-шесть градусов. В течение дня, в самом холодном районе Ширакской области температура воздуха достигнет максимум плюс семь градусов, а в самой жаркой части страны - Сюнике термометр поднимется до плюс семнадцати градусов. Ночью до минус восьми градусов будет зафиксировано в Шираке и до минус двух градусов в Сюникской области. Дождь ожидается в Ереване во второй половине дня второго марта, сухая погода ожидается с третьего по четвертое марта. Температура будет варьироваться от минус одного градуса ночью до плюс пятнадцати днем.
В Ереване "зажгется" танцевально-мультимедийное шоу "Созвездие огня"
Новая мульти-жанровая танцевальная и мультимедийная программа «Созвездие Огня» впервые пройдет в Ереване двадцать второго ноября нынешнего года. Из слов организаторов, информационное агентство News-Armenia объявило, что оно будет организовано в Большом зале филармонии им. Арама Хачатуряна. Спектакль представляет собой гармоничное сочетание танцевального искусства и современных технологий. Театральное представление, основанное на аудиовизуальных эффектах, - это музыка, танцы, поэзия, свет, видео, графика в сочетании друг с другом. Танцевальное и мультимедийное шоу завораживает своими невероятными возможностями, фантастическими и зрелищными сценами, погружая зрителя в различные абсурдные обстоятельства, с которыми артисты сталкиваются во впечатляющем мультимедийном шоу. Это история о трагической любви двух сильных людей перед лицом смерти. История о вечных ценностях, потому что любовь - это то, что необходимо, необъяснимо и неотъемлемо для каждого из нас. Следуя за героями, зритель погрузится в прошлое и снова шагнет в настоящее, увидит не только связь времен, но и последствия выбора героев. В Ереване выступят артисты, имеющие опыт работы в ведущих театрах России.