Ծաղկաձոր. իսկ դուք գիտե՞ք լեգենդը Երեվան
Ծաղկաձորը շարունակում է մնալ ռուսաստանյան զբոսաշրջիկների սիրելի վայրը հանգստանալու համար: Նրանց խոսքով այն ակտիվ և պասիվ հանգստի համար նախատեսված իդեալական վայր է: Մաքուր օդ, կանաչ բնություն, պատմության մաս հանդիսացղ Կեչառիս վանական համալիրը (XI-XIII դ): Դրան գումարված շքեղ հյուրանոցներ, համեղ սնունդ և մատչելի գներ: Այո դրանք մատչելի են զբոսաշրջիկների համար, բայց ոչ տեղական բնակչության:
Բայց ավելի լավ է անդրադառնանք լեգենդին, թե ինչու է այս վայրը կոչվում Ծաղկաձոր:
Ըստ ավանդության՝ Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկի կամքով մի ձորահովտում կառուցում են ամրոց և դրա կողքին՝ մի շքեղ ծաղկանոց, որտեղ աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։
Բայց մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ։ Աղջիկը խնդրում է հորը կառուցել տալ մի վանք, որտեղ վանահայրերն աղոթեն ու վերադարձնեն ցրված ծաղիկները։
Վանքը կոչում են Կեչառիս, իսկ ձորը՝ Ծաղկաձոր։
+10
+10
163
Other News by This Author
20-րդ դարի հայ կերպարվեստի առանցքային ստեղծագործություններից մեկը՝ հայ մեծանուն գեղանկարիչ և գծանկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ՝ Գրիգոր Խանջյանի կողմից, և Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ ստեղծած մոնումենտալ տրիպտիխն է. «Հայոց այբուբեն»,
«Ավարայրի ճակատամարտ», «Վերածնունդ» (ի դեպ, այդ հիմնարար աշխատանքի աջ հատվածն ավարտի է հասցրել հայ անվանի նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը 2000 թվականին): Այս կտավը իր մեջ շատ ալեգորիաներ, գաղտնիքներ է պարունակում: Դրանք բացահայտելու համար անհրաժեշտ է այցելել Գաֆէսճեան թանգարան հիմնադրամ: Դրանից հետո կիմանաք, էե որտեղ են նկարների վրա թակնված Սիսն ու Մասիսը, ով է կարմիր զգեստով կինը և ում է նա գրկել, ինչ գործ ունի Չարենցը և Վիլյամ Սարոյանը «Ավարայրի ճակատամարտ նկարի վրա, ինչպես կարողացավ նկարիչը թաքցնել Անդրանիկին և նկարել Աստվածամորը աթեիստական սովետական ժամանակաշրջանում:
+10
+10
499
Կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ նշելով վայրը «Армения» գրում եմ Էրզրումի մասին: Էրզրում կամ Կարին՝ Թուրքիայի Հանրապետության Էրզրում նահանգի վարչական կենտրոնն է: Սակայն որքան կարոտած հայեր մեկներցին այնտեղ վերջին տարիների ընթացքում: Ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սառնորակ խմելու ջուր։ Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատև։ Ցավոք հուշարձաններ գրեթե չեն պահպանվել, բայց կա կարոտ և հիշողություն:
+10
+10
324
Այսօր Խաղողօրհնեք է կամ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Մարիամ, Մարի, Տիրուգի, Մաքրուհի, Աղավնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի կրող աղջիկները տոնում են իրենց անունները (именины): Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվու է պատարագ: Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնությունը. օրհնվում է տարվա բերքը: Այս տոնը ևս համաձուլում է քրիստոնեական արժեքները և հեթանոսական տեսերը (խաղողի օրհնության ծեսը):
+10
+10
150
Other News Yerevan
Սյունիքի մարզի Որոտանի կիրճում գտնվում է Շաքիի ջրվեժը՝ Հայաստանի 10 գեղեցիկ ջրվեժներից մեկը: Այստեղ հայտնաբերվել է պալեոլիթի ժամանակաշրջանի մարդու գործունեության հետքեր: Ջրվեժի հետ կապված կա մի գեղեցիկ լեգենդ: Հայաստանի վրա հարձակվել էր թշնամին: Նրանք 93 կույս աղջիկ են պատանդ վերցնում, որպեսզի ուղարկեն իրենց առաջնորդին: Ճանապարհին աղջիկները դիմում են իրենց առևանգիչներին. «Մենք երկար ճանապարհ ենք անցել, փոշոտ ենք, կեղտոտ: Թույլ տվեք մտնենք գետը լողանանք, որպեսզի ներկայնանանք ձեր մեծին»: Առևանգիիչները համաձայնվում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ, ուզվում, անհետանում։ Միայն Շաքե անունով մի աղջիկ փորձում է փախչել: Երբ թշնամին հասնում է նրա հետևից, մի ժայռ է գոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։
+11
+10
326
Այցելությունները Արևմտյան Հայսաստան գնալով ավելանում են. Գենետիկորեն դրված կարոտը զգացնել է տալիս. Խառը մտքերը և հույզերը էլ ավելի են խառնվում, երբ նայում ես Թորթումի ջրվեժին, որը մեծ ուժգնությամ գալիս թափվում է և դառնում մի փոքրիկ առու՝ կարծես մոռանալով իր երբեմնի հզորության ուժը: Ինչպես մեր երկիր Հայաստանը…
+10
+10
306
Երևանին մոտ գտնվող Գետարգել վանքը (Կոտայքի մարզ, գ. Առինջից դեպի արևմուտք), ցավոք, այդքան էլ հայտնի չի: Քչերը գիտետ, որ այն ունի ևս մեկ անվանում՝ Սուրբ Նշան (VIIդ.) և դարեր ի վեր եղել է խոշոր կրթական և հոգևոր կենտրոն: Իսկ վանքի մասին պատմվող լեգենդը էլ ավելի արժեքավոր է դարձնում նրա դերը և նշանակությունը:
Արաբները նվաճել էին հայոց հողը և ուզում էին թալանել գյուղը, ոչնչացնել բնակիչներին: Գյուղացիները ապաստանու են վանքում և աղոթում Աստծուն, որպեսզի փրկի իրենց: Երբ թշնամին մոտենում է,հանկարծ գյուղի փոքր գետը կատաղին դուրս է գալիս ափերից և խեղդում թշնամուն: Այսպես առաջանում է վանքի երկրորդ անվանումը, չէ՞ որ գետը դառնում է արգելք թշնամու նենգ ծրագրերի համար:
+10
+10
140
Other News Armenia
Ամբողջ ամառ երևանյան հանդիսատեսը և քաղաքի հյուրը վայելեցին Երևանի Խամաճիկների պետական թատրոնի յուրլրինակ «Երևանյան տրամվայ» ներկայացումը, որը ցուցադրվում էր, հենց փողոուցի վրա՝ Մաշտոցի 43 հասցեում: Այստեղ է գտնվում և՛ թատրոնի շենքը, և՛ այն շենքը, որտեղ ապրել է մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը վայելեց հայ մեծերի՝ Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Միշել Լեգրանի ներկայությունը, բայց... խամաճիկների տեսքով: Յյուրահատուկ կոլորիտ, տրամադրություն, հույզեր...
+10
+10
223
Սուրբ Գևորգի մասունքները գտնվում են այս եկեղեցիում, որը կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Ասում են, որ մի մասն էլ տեղափոխվել է Վրաստան, վրաց արքային բուժելու համար: Այդ մասին իմանում ենք Զաքարիա Սարկավագի մատյանից: Մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ ի դեպ, Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։
+10
+10
177
Համաձայնվեք, որ այս տեղը մեր հպարտությունն է, սիրում ենք զարմացնել զբոսաշրջիկներին մեր Պարզ լճով, նրա զմրուխտյա ջրերով: Հիշեցնեմ, այն գտնվում է Դիլիջանում, 1400 մ. բարձրության վրա: Հիշեցի մի յուրահատուկ փաստ. չունենալով ծով՝ մենք լճին անվանում ենք օվկիանոս: Սա էլ մեր՝ հայերիս, ինքատիպության նշաններից է:
+10
+10
137
Other world news
Singurul loc din oraș unde puteți vedea vechiul tramvai Chișinău. Treptat, parcul s-a umplut cu exponate neobișnuite și a devenit cunoscut sub numele de muzeu în aer liber al Universității Tehnice.
+10
+10
141
У Мінску пачалася рэканструкцыя знакавага месца – плошчы Перамогі. У планах - замена стылабата манумента, рэканструкцыя абеліска і ўладкаванне электрападагрэву гран╕тнага пакрыцця.
Вышыня цэнтральнай часткі комплеса – абеліска Перамогі, які быў узведзены ў 1954 годзе, 40 метраў. Апошняя маштабная рэканструкцыя плошчы адбылася 35 гадоў таму.
Будаўнічыя работы плануецца завяршыць да 9 мая 2020 года, калі будзе адзначацца 75-годдзе Перамогі над нацысцкай Германіяй у Вялікай Айчыннай вайне.
+10
+10
148
В провинциальной Монголии плотность достопримечательность, особенно, архитектурных, невелика. Посреди степей в 100 километрах к северу от Улан-Батора находится своеобразный оазис, который напоминает пейзажами какой-нибудь Бурабай в Казахстане или северо-восток Турции. В нем спрятался монастырь Аглаг. Почти все туристы на его территории - сами монголы, они ездят туда семьями. Монастырские объекты весьма фотогеничные, в одной из построек есть небольшой музей.
+10
+10
195